Աստծո կանչը
Սեպտեմբերի 30
Ինչպես օրերդ են` այդպես էլ զորությունդ կլինի:
Խոստացել եմ. ձեր ապրած ամեն օրվա համար անհրաժեշտ զորությունը կտրվի ձեզ:
Մի՛ վախեցեք:
Ամեն մի դժվարություն ընդունեք այն վստահությամբ, որ ձեզ իմաստություն ու զորություն կտրվի` այն հաղթահարելու: Պահանջեցեք:
Վստահ եղեք, որ կկատարեմ Իմ այս խոստումը:
Ամեն մի գործ, որ Ես տալիս եմ կատարելու Իմ զավակներից մեկին, հավիտենական իրականության մեջ արդեն կա հատկացված այն ամենը, որ անհրաժեշտ է այդ գործն իրականացնելու համար:
Այսքանից հետո էլ ինչու՞ վախենալ, ինչու՞ տարակուսել։